Բարաք Օբաման և Եվա Լոնգորիան երգել են տոնածառի լույսերը վառելու ամենամյա միջոցառման ժամանակ (լուսանկարներ)
Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում Վաշինգտոնում վերջին անգամ վառեց ամանորյա ավանդական միջոցառման լույսերը: Կինը՝ Միշելը, կրտսեր դուստրը՝ Սաշան, Եվա Լոնգորիան, Մարկ Էնտոնին, Քելլի Քլարկսոնը և ուրիշներն օգնեցին նրան անցկացնել 94-րդ նախատոնական միջոցառումը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ամերիկայի նախագահը Սանտա Կլաուսի և հավաքված հայտնիների հետ միասին երգեց՝ «Jingle Bells» երգը Սպիտակ տան հարևանությամբ տեղադրված տոնածառի շուրջը: Միջոցառման մթնոլորտը լիովին համապատասխանում էր տոնի ոգուն. մասնակիցները ժպտում էին և փոխանցում էին իրենց երջանիկ զգացողությունները՝ գրկախառնություններով:
Եվա Լոնգորիան, որն ընտրությունների ժամանակ միացել էր ակտիվ քաղաքական աստղերին և իր տեսակետն էր հայտնում «Instagram»-ում, դեմոկրատներին աջակցեց նաև տոնի նախօրեին: Դերասանուհին հայտնվել էր նախագահի կողքին սպիտակ վերարկուով և նույն գույնի տաբատով: