ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում 55 նոր մշակութային արժեք է ընդգրկել
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր համաշխարհային ժառանգության ցանկում ներառել է ևս 55 օբյեկտ, որոնք ոչնչացման վտանգի տակ են: Այս մասին գրում է EurAsia Daily-ն:
ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով միությունը, ցանկը հրապարակելով, փորձել է միջազգային հասարակության ուշադրությունը հրավիրել մշակութային արժեքների պահպանությանը:
Վտանգված մշակութային օբյեկտների ցանկում այս անգամ ներառվել են Երուսաղեմի հին քաղաքը. Իրաքի Աշուր, Հաթրա և Սամարա քաղաքները, Սիրիայի Հալեպ, Բոսրա, Դամասկոս, Պալմիր քաղաքներն ու Կրակ դե Շեվալյե ամրոցը, և այլն: