Հաքերները ռուսական բանկերից երկու միլիարդ ռուբլի են գողացել
2016-ի սկզբին կիբերհանցագործները փորձեցին երկրի վարկային կազմակերպություններից գողանալ մոտավորապես 5 միլլիարդ ռուբլի: Այդ մասին ուրբաթ՝ բրիֆինգի ժամանակ, հայտնեց «Ռուսաստանի գլխավոր անվտանգության և Ռուսական բանկի ինֆորմացիայի պաշտպանության» պետի տեղակալ՝ Արտյոմ Սիչևը: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:
Ռուսական բանկերին հաջողվել է հարձակումների մեծ մասին հետ շպրտել: Այդ պատճառով կորուստները համեմատաբար քիչ են: Ինչպես պարզաբանել է Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ՝ Քսենիյա Յուդայևան, դա՝ «տոկոսի հազարերորդական մասն է» երկրի ամբողջ բանկային համակարգի մասշտաբով:
Այդուհանդերձ, այս ինֆորմացիան սխալ էր հասկացվել արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից: «CNN» հեռուստաընկերությունը սխալ է մեկնաբանել ռուսական Կենտրոնական բանկի նամակը: Արևմտյան լրագրողները հայտնել են, որ հարձակվողները գումարը գողացել են հենց Ռուսական բանկից: Ֆինանսական կարգավորողներն այդ ինֆորմացին միանգամից մերժել են:
Ռուսական բանկից հաքերների՝ 2 միլիարդ ռուբլի գողանալու ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Ֆինանսական կայունության վերլուծության մեջ, որը տրվել էր առաջին օրը՝ երեկոյան, խոսվում էր կորուստների մասին, որ կրել են առևտրային բանկերն ու իրենց հաճախորդները՝ հաքերային հարձակումների պատճառով:
Հիշեցնենք, որ օրերս լուր է տարածվել այն մասին, որ հաքերներին հաջողվել է ռուսական բանկերից մեկից գողանալ 100 միլլիոն ռուբլի: Կենտրոնական բանկում հաստատել են այդ փաստը, բայց չեն պարզաբանել, թե կոնկրետ որ վարկային կազմակերպությունն է տուժել: Բացի դրանից, Ռուսաստանի «Անվտանգության դաշնային ծառայությունը» զգուշացրել է, որ դեկտեմբերի 5-ին ռուսական բանկերի վրա կարող է սկսվել նպատակաուղղված կիբերհարձակում: Կենտրոնական բանկում դրան պատրաստ են: