Սպիտակ տանը հերքել են Օբամայի՝ մեդիաբիզնես գնալու մասին լուրերը
Բարաք Օբաման չի պլանավորում ԶԼՄ դաշտում կարիերա կառուցել նախագահական լիազորությունների ժամկետից հետո: Այս մասին գրում է Интерфакс-ը:
Այսպես են Սպիտակ Տանը մեկնաբանել Mic գործակալության տարածած տեղեկությունը մեդիաբիզնեսով զբաղվելու վերաբերյալ նախագահի մտադրության մասին:
«Նախագահը հետաքրքրված է տեղեկության փոխանցման նոր ուղիներ հայտնաբերելով, բայց չի պատրաստվում մեդիաբիզնեսով զբաղվել պաշտոնը թողնելուց հետո»,- թվիթերյան էջում գրել է Սպիտակ Տա ներկայացուցիչ Ջեն Պսակին: