Հաքերները Ռուսաստանի բանկից 2 միլիարդ ռուբլի են գողացել
Հաքերները Ռուսաստանի Կենտրոնական բանկից 2 միլիարդ ռուբլի են գողացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Նշվում է, որ հեռուստաընկերության ունեցած այդ տեղեկությունը հաստատել է Կենտրոնական բանկի աշխատակից Արտյոմ Սիչևը:
Նա նշել է, որ բանկին հաջողվել է վերադարձնել գողացված գումարի կեսը: