Ասադի հեռանալու պահանջն անընդունելի է. Լավրովի՝ Էրդողանին հակադրվող հայտարարությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ «Հալեպի բանակ»-ն անվանափոխված «Ջաբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական պմբավորումն է: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել Հռոմում կայացած հանդիպման ժամանակ:
«Հալեպի բանակ» ստեղծելու փորձը Ռուսաստանի ԱԳ նախարարը համարել է արժանի պատժից խուսափելու միջոց։
«Սիրիայի ղեկավարի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու մասին պահանջն անընդունելի է։ Այս մասին որևէ միջազգային պայմանավորվածություն չի եղել»,-հայտարարել է նա: