Ի՞նչ է ԱՄՆ-ն առաջարկել ՌԴ-ին
ԱՄՆ-ն Մոսկվային առաջարկել է կիբերանվտանգության թեմայով խորհրդակցություններ անցկացնել։ Այս մասին գրում է Life-ը՝ հղում տալով Լավրովի՝ «Միջերկական երկխոսություն» համաժողովից հետո լրագրողների հետ ունեցած զրույցին:
Լավրովը մասնավորապես նշել է, որ արդեն երկու անգամ իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերրիին առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել, բայց երկու անգամն էլ մերժում է ստացել։
«Եվ միայն հիմա են նրանք մեզ նույնը առաջարկում։ Դե ինչ, մենք պատրաստ ենք»,- ասել է Լավրովը։