ՄԱԿ-ն ահազանգում է միգրանտների թվի հետ կապված
Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ճանապարհին զոհված միգրանտների թիվը մինչև տարեվերջ կարող է հասնել 5000-ի: Աս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդինի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ Հռոմում «Միջերկրական երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ Գրանդին այս իրավիճակը բնութագրել է որպես «գլոբալ ճգնաժամ»։ Նրա խոսքով՝ այս տարի Միջերկրական ծովն անցել է 400 հազար միգրանտ, որոնցից 170 հազարը՝ Իտալիա է հասել:
Նա նաև նշել է, որ Եվրոպան պետք է բարեփոխի միգրանտների ընդունման իր համակարգը։