Ստամբուլում վառելիքի ցիստեռն է պայթել
Թուրքիայում` Ստամբուլի թաղամասերից մեկի մոտ, վառելիքի ցիստեռն է պայթել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով թուրքական «Anadolu»-ին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոտնակում ավտոմեքենա վերանորոգելու ժամանակ:
«Hurriyet»-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, վիրավորվել են 2-ը:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և շտապ օգնության ծառայությունները:
Ոստիկանությունը հետազոտում է տարածքը: