Հեռուստահաղորդավարուհին ներողություն է խնդրել Մելանյա Թրամփից
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ռոզի Օ՛Դոննելլը ներողություն է խնդրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջից՝ Մելանյայից, սոցցանցում նրա որդու առողջության հետ կապված մեկնաբանության համար: Այս մասին գրում է Риа Новости-ն:
«Ներողություն եմ խնդրում Մելանյա Թրամփից նրբանկատ չլինելու համար: Ներողություն եմ խնդրում այն ցավի համար, որ պատճառել եմ: Ես նման մտադրություն չունեի։ Ես իրոք շատ եմ ափսոսում»,- գրել է հաղորդավարուհին Twitter-յան իր էջում։
Անցած շաբաթ Օ՛Դոննելլը «Բերրոն Թրամփն աուտիզմո՞վ է տառապում» մեկնաբանությամբ տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր Թրամփի 10-ամյա որդին։
Ավելի ուշ Մելանյա Թրամփի փաստաբանը «YouTube»-ից պահանջել էր ջնջել սուտ նյութը՝ դատական հայց ներկայացնելու սպառնալիքով։