Մալիում մահապարտ-ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով ռուսական ուղղաթիռ է կործանվել
Մալիի Գաո քաղաքի օդանավակայանում մահապարտ-ահաբեկիչը ներթափանցել է ՄԱԿ-ի առաքելության բազայի տարածք և ինքնապայթեցում իրականացրել ավտոմեքենայի մեջ: Այս մասին գրում է Interfax գործակալությունը:
«Ահաբեկիչ-ինքնասպանը պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենայով ներթափանցել է օդանավակայանի տարածք և ինքնապայթեցում իրականացրել: Նախնական տվյալների համաձայն` ահաբեկչական ակտի հետևանքով այլ զոհեր չկան»,- հաղորդել է ՄԱԿ-ը:
Նշվում է, որ պայթյունի պահին ուղղաթիռի օդաչուները տեղում չեն եղել և չեն տուժել: