Ստեփանավանի լեռնանցքում, Լանջիկում և Նոյեմբերյանում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի,
Սպիտակի, Ապարանի, Արարատի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին
ձյուն է տեղում:
Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը ՝ 10-15 մ,
Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչև 100 մ :
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն
իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։