«Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրենին մեղադրում են խարդախություն իրականացնելու մեջ
ՌԴ Քննչական կոմիտեն խարդախության մեղադրանք է ներկայացրել «Ռոսկոսմոս»-ի որակի վերահսկման գծով գործադիր տնօրեն Վլադիմիր Եվդոկիմովին: Այս մասին գրում է Lentaz.ru-ն՝ հղում տալով РИА Новости-ի գործակալությանը:
Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ Մոսկվայի Բասմանյան դատարանում հանդես է եկել կասկածյալին ձերբակալելու պահանջ ներկայացրած քննիչը, ով մասնավորապես նշել է.
«Եվդոկիմովին մեղադրանք է առաջադրվել «Ծառայողական դիրքի չարաշահմամբ կազմակերպված խմբի կազմում մեծ մասշտաբով խարդախության» հոդվածով:Նա 200 մլն ռուբլու խարդախություն է կատարել ռուսական ինքնաթիռաշինական «ՄիԳ» ընկերության գույքի հետ»: