Սկանդալային Մառա Բաղդասարյանին վարչական կալանքը կրելուց հետո ուղարկել են հիվանդանոց
«Gelandewagen»-ի սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին ՃՈ տուգանքները չմուծելու համար հատուկ վայրում վարչական կալանքը կրելուց հետո ուղարկել են հիվանդանոց: Այս մասին գրում է «Комсомольская правда» պարներականը:
Նշվում է, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, աղջկան այցելել էր նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, ով աղջկա առողջական վիճակի մասին տեղեկանքներ էր ներկայացրել։
Ավելի վաղ ,հաղորդվում է, որ Մառա Բաղդասարյանին ազատել են իրավախախտների պահման հատուկ վայրից և տուգանել ևս 5 հազար ռուբլով։