ՀԴԲ գործակալներին թույլատրվել է համակարգիչներ կոտրել ԱՄՆ-ի սահմաններից դուրս
ԱՄՆ-ում ՀԴԲ գործակալներին արդեն թույլատրվել է օրենքով սահմանված կարգով համակարգիչներ և բջջային հեռախոսներ կոտրել նաև Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով՝ Reuters-ին:
Այս փոփոխություններից առաջ հատուկ ծառայությունները թույլտվություն կարող էին ստանալ միայն այն դատարանի միջոցով, որը տարածքային առումով կասկածյալի հետ առնչվում էր:
Նշվում է, որ Սենատոր Ռոն Ուայդենը փորձել է խոչընդոտել նոր նորմի ընդունմանը: Այնուամենայնիվ փոփոխությունը կատարվել է: Տեղի ունեցածը սենատորը կոչել է վերջին տարիների ընթացքում Միացյալ Նահանգների թույլ տված ամենամեծ սխալներից մեկը