Թրամփը վերջնականապես թողնում է բիզնեսը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում կանցկացնի մեծ մամլո ասուլիս իր երեխաների մասնակցությամբ: Այս մասին նա գրել է «Twitter»-ի իր էջում:
«Դեկտեմբերի 15-ին ես կհրավիրեմ մեծ մամուլի ասուլիս Նյու Յորքում, որի ժամանակ քննարկվելու է իմ` բիզնեսը վերջնականապես թողնելը և կենտրոնանալը երկիրի կառավարման վրա, որպեզի Ամերիկան կրկին դառնա հզոր», - գրել է Թրամփը:
Ըստ Թրամփի` օրենքը չի պարտադրում նրան նման քայլ անել, բայց նա գիտակցում է այն կարևոր փաստը, որ նախագահը չպետք է ունենա շահերի բախում իր ընկերությունների հետ:
«Այսպիսով, իրավական փաստաթղթերը, որոնք թույլ կտան ինձ ամբողջությամբ դուրս գալ բոլոր գործարքներից, պատրաստ են: Նախագահությունը է ինձ համար շատ ավելի կարևոր է», - ասել է Թրամփը: