Արարատյան դաշտի հարավային մասում գտնվող Իգդիրը
Ցոլակերտը (այժմ՝ Իգդիր, թուրք.՝ Iğdır, ադրբ.՝ İğdır, քրդ.՝ Îdir) քաղաք է ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող արԻգդիր իլում, պատմական Արևելյան Հայաստանում։
Իգդիր իլի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավարևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։
Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։ Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը։