Վան Գոգի «Արևածաղիկներ» նկարների շարքի մասին (լուսանկարներ)
Վան Գոգը սկսեց նկարել արևածաղիկների շարքը 1888 թվականի ամռան վերջին։ Հայտնի է, որ նկարվող ծաղկեփնջերից մեկը զարդարում էր իր ընկեր Պոլ Գոգենի ննջասենյակը։ Նկարները ցույց են տալիս արևածաղիկները կյանքի բոլոր փուլերում՝ ծաղկումից մինչև թոշնում։
Կտավները նորարարական են համարվում իրենց դեղին սպեկտրի համար, մասամբ՝ նաև այն պատճառով, որ նկարում օգտագործվել են նոր հայտնագործված գունային պիգմենտներ։
«Սա այն նկարների շարքին է պատկանում, որ փոխում է իր բնավորությունը և ինչքան երկար ես նայում, ավելի շատ հարստություն է փոխանցում այն: Բացի այդ, Գոգենը աննախադեպ շատ էր սիրում այս ծաղիկները»:
Վան Գոգ, նամակ եղբորը՝ Թեոյին