Ինչ է քննարկվել քիչ առաջ տեղի ունեցած Պուտին-էրդողան հեռախոսազրույցի ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ մոտ ժամանակներս ծրագրվող երկկողմանի շփումները տարբեր մակարդակների վրա: Այս մասին գրում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները քննարկելիս՝ քննարկվել են ամենաառանցքային և հրատապ հարցրեը:
Հեռախոսազրույցի թեմաների շարքում է եղել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և մասնավորապես՝ Հալեպում կատարվող շրջադարձային փոփոխությունները: