«Facebook»-ը Ռուսաստանում հնարավոր է փակվի
Սանկ Պետերբուրգի քաղաքային դատարանում քննվում է Ռուսաստանում «Facebook» սոցիալական կայքի արգելափակման մասին հարցը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով դատարանի քարտուղարուհի Դարյա Լեբեդևայի կատարած հայտարարությանը:
«5 օրվա ընթացքում, ինչպես պահանջում է օրենքը, որոշում կկայացվի բավարարել հայցը, թե ոչ»,-ասել է նա:
Նշենք, որ նման նախաձեռնությամբ «ВКонтакте» սոցիալական կայքում հանդես էր եկել Տիմուր Բուլանովը, ով գտնում է, որ «Facebook» սոցիալական ցանցի կիրառությունը պետք է սահամանփակել Ռուսաստանում:
Նրա խոսքով՝ ընկերությունը օրենք է խախտում և հրապարակային դարձնում օգտատերերի անձնական տվյալները: