Համագործակցության հերթական խզումը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև
Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է Ռուսաստանի կառավարության հետ հեռուստա-ռադիոհեռարձակման ոլորտում և ինֆորմացիոն ոլորտում համագործակցությունը։ Այս մասին գրում է УНИАН գործակալությունը:
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ: Մասնավորապես, նախագծի հեղինակ ինֆորմացիոն քաղաքականության նախարար Յուրի Ստեցը հանդես է եկել հայտարարությամբ նիստի ժամանակ և ասել.
«Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև հեռուստա-ռադիոհեռարձակման ոլորտում և ինֆորմացիոն ոլորտում համագործակցության դադարեցման մասին որոշման նախագիծը հավանություն է ստացել»: