Էրդողանը պետք է բացատրի իր խոսքերը. Կրեմլը սպասում է
Կրեմլում սպասում են, թե երբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրելու իր այն հայտարարությունը, որ Թուրքիայի իրական նպատակը Սիրիայում Բաշար Ասադի կառավարմանը վերջ տալն է: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Հայտարարությունն իսկապես նորություն էր, սա շատ լուրջ հայտարարություն է»,- հաղորդել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ խոսքերը դիսոնանս են ստեղծում «իրավիճակի հանդեպ իրենց ունեցած ընկալման հետ»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը կարող են ազդել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, Դմիտրի Պեսկովը հայտնել է. «Ոչ, սկզբունքային դիտարկումներն այստեղ անհարմար են»: