Պուտինը՝ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է վերջերս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի մասին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ իրենց նույն կարծիքն են ունեցել ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ուղղելու անհրաժեշտության մասին:
«Վերջերս պարոն Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք այն կարծիքին էինք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների անբավարար ներկայիս վիճակը, անշուշտ, պետք է ուղղել: Ինչպես արդեն ասել եմ, մեր երկիրը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը»,- հայտնել է Պուտինը:
Պուտինը պարզաբանել է, որ Թրամփի հաղթանակից հետո հարաբերությունները կարգավորելու հույս է արթնացել: