Թրամփը հայտնել է բիզնեսից վերջնականապես հեռանալու մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեկտեմբերի 15-ին մեծ մամուլի ասուլիս կունենա Նյու Յորքում երեխաների հետ: Այս մասին նա գրել է թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես դեկտեմբերի 15-ին մեծ մամուլի ասուլիս կհրավիրեմ, որպեսզի քննարկեմ իմ բիզնեսից վերջնականապես հեռանալը՝ կառավարման վրա կենտրոնանալու և Ամերիկան կրկին մեծ երկիր դարձնելու համար»,- գրել է Թրամփը:
Թրամփի խոսքով՝ օրենքը նրան չի պարտավորեցնում նման քայլի գնալ, սակայն նա գիտակցում է այն բանի կարևորությունը, որ նախագահը չպետք է հետաքրքրությունների կոնֆլիկտ ունենա իր ընկերությունների հետ:
Թրամփը հայտնել է, որ բոլոր անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերը պատրաստ են: