Ֆուտբոլ խաղալը նպաստում է մարդկանց առողջության բարելավմանը
Կոպենհագենի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ֆուտբոլ խաղալը լավացնում է մարդկանց առողջությունը: Հատկապես օգնում է դիաբետիկ հիվանդներին: Գիտնականների պնդմամբ' կանոնավոր խաղալու դեպքում կարգավորում և բարելավում է սրտի աշխատանքը: Ոչ մի սպորտ դրական չի ազդում մարդու առողջության վրա, որքան ֆուտբոլային մարզումները: