Հռոմում նախատեսվում է Լավրովի և Քերրիի հանդիպումը
ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Որքան ես հասկանում եմ, նախապատրաստվում է հանդիպում: Բայց Լավրովի` Հռոմ կկատարելիք այցի նպատակը Մերձավոր Արևելքի հարցերով միջազգային կոնֆերանսին մասնակցելն է: Հավաստի տեղեկություն կա այն մասին, որ պետքարտուղարը ևս կլինի այնտեղ: Կարծում եմ, որ այդ հանդիպումը կկայանա», - ասել է Ռյաբկովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ հանդիպման վերջնական մանրամասները համաձայնեցվում են:
Ավելի վաղ Լավրովը և Քերին հանդիպել էին ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում: