Աշխարհի ամենամեծ տոնածառի խաղալիքը կտեղադրվի Մոսկվայում
Մոսկվայի Պոկլոննայա գորա բլրի վրա կտեղադրվի տոնածառի խաղալիք, որի ներսում կլինի պարահրապարակ: 2016 թ.-ին գունդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` «Աշխարհի խոշորագույն լուսադիոդային քանդակ» անվանակարգում:
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղալիքը կհավաքվի 23 հազար էլեկտրական լամպերից, իսկ դրա տրամագիծը կկազմի 17 մետր: Խաղալիքը կսկեն պատրաստել դեկտեմբերի մեկից մեկ շաբաթվա ընթացքում:
«Բոլոր ցանկացողները կկարողանան մտնել հսկայական խաղալիքի մեջ և այնտեղ պարել: Կհնչեն հայտնի ամանորյա երգեր` «ABBA» խմբի «Happy New Year»-ը, Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ի «Ձմեռ» հատվածը, և այլն»,- գրված է Կրեմլի կայքում:
Տոնածառի գունդը կլինի խոշորագույնը, բայց ոչ միակը. Մոսկվայում 11 մետր տրամագծով լուսարձակող գունդ կտեղադրեն նաև Տնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսում (ВДНХ), Զելենոգրադ վարչական շրջանի հրապարակում, բայց այն կունենա 3 մետր տրամագիծ: