Լավրովը Թուրքիայում կքննարկի Էրդողանի` Ասադի մասին կատարած հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի դիտարկումները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասին քննարկման թեմա կլինեն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Թուրքիա կատարելիք այցի ընթացքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա մտադրությունների պարզաբանման համար լավ թեմա կլինի», - ասել է Բոգդանովը:
Վաղը` դեկտեմբերի 1-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպում կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հիշեցնենք, որ օրերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մտել է Սիրիայի տարածք, որպեսզի «վերջ տա դաժան բռնապետի գերակայությանը»` նկատի ունենալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: