Միշելը երբեք չի առաջադրվի նախագահական ընտրություններում. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր կինը` Միշել Օբաման, երբեք չի առաջադրվի որպես նախագահի թեկնածու: Այս մասին գրում է Rolling Stone-ը:
«Միշելը երբեք չի առաջադրվի նախագահական ընտրություններում», - ասել է Օբաման հարցազրույցի ժամանակ:
Նախագահը նաև հավելել է, որ իր կինը շատ տաղանդավոր մարդ է, որի կարծիքը լսում և հաշվի են առնում շատ ամերիկացիներ, բայց ըստ նախագահի, նա «չափազանց զգայուն է քաղաքական գործիչ լինելու համար»:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ սոցիալական ցանցերի օգտատերերը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային վերագրել են 2020 թ.-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին լուրեր: