Թուրքիայի դպրոցական հանրակացարանում բռնկված հրդեհը 11 երեխայի կյանք է խլել (տեսանյութ)
Թուրքիայի հարավում` Ադանայի Ալադաղ շրջանում, դպրոցական հանրակացարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Կառույցում գտնվել է 28 մարդ: Նվազագույնը 12 մարդ է զոհվել է, որոնցից մեկը ուսուցիչ, մնացյալ 11-ը` 10-16 տարեկան աշակերտուհներ: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը կարող է լինել էլեկտրականության անսարք լինելը:
Նշվում է, որ մահացած աղջիկները չեն կարողացել փրկվել, քանի որ հրդեհի բռնկման պահին շտապել են դեպի աստիճանը, սակայն վթարային ելքի համար նախատեսված դուռը փակ է եղել: