Մարդահամարի ժամանակ Իրանում հայտնաբերվել է 134-ամյա տղամարդ
Իրանում այս աշնանն անցկացվող մարդահամարի ժամանակ գրանցվել է 1882 թվականին ծնված տղամարդ: Վերջինս 134-ամյա Ահմադ Սուֆին է, ով ապրում է Քուրդիստան նահանգի Սակկեզ քաղաքում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «ԻՐՆԱ» գործակալությանը:
Նշվում է, որ 75 մլն բնակչություն ունեցող երկրի ամենատարեց բնակիչը մինչ այդ համարվում էր Քամյարան քաղաքի 130-ամյա բնակիչը, իսկ հայժամ՝ Սուֆին, ով ոչ միայն Իրանի ամենաերկարակյաց մարդն է, այլ նաևաշխարհ երկրորդ ամենատարեց մարդը։
Աշխարհի ամենատարեց մարդն է համարվում 145-ամյա ինդոնեզացի Սոդիմեջոն, ով ծնվել է 1870 թվականին: