Մենք մտել ենք Սիրիա, որպեսզի վերջ դնենք Ասադի իշխանությանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ թուրքաական բանակը մտել է Սիրիա, որպեսզի իշխանական ուժին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ղեկավարմանը վերջ դնի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Hurriyet պարբերականին:
«Իմ գնահատմամբ Սիրիայում զոհվել է ավելի քան 1 միլիոն մարդ: Մարդիկ շարունակում են զոհվել և չկա ոչ մի բացառություն կանանց և երեխաների հարցում: Ո՞ւր է ՄԱԿ-ը, ի՞նչ է նա անում, նրանք Իրաքո՞ւմ են...Ո՛չ, մենք շատ երկար հանդուրժեցինք Սիրիայում տեղի ունեցող այս պատերազմը»,-հայտարարել է Էրդողանը և հավելել,-«Մենք Սիրիայում ենք, որպեսզի արդարությունը վերականգնենք: Մենք մտել ենք Սիրիա, որպեսզի վերջ դնենք Ասադի իշխանությանը, ով երկրում ահաբեկչություն է տարածել»: