Լավրովը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ մինսկյան պայմանավորվածություններն արգելակվել են, և աշխատանքային մակարդակի վրա չի հաջողվում համաձայնեցնել քայլերի հաջորդականությունը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Աշխատանքային մակարդակի վրա դեռ չի հաջողվում համաձայնեցնել քայլերի հաջորդականությունը: Խոսքը նախևառաջ անվտանգության ու քաղաքական բարեփոխումների ոլորտներին է վերաբերվում,- ասել է նախարարը Մինսկում նորմանդական քառյակի հանդիպումից հետո։
Նա նաև նշել է, որ մինսկյան պայմանավորվածությունները արգելակվել են: