Եթե մի բան այն չլինի կողմնորոշվելու ենք դեպի ուսանողը. Արմեն Աշոտյան
Հանրապետությունում այսօր մեկնարկել է Հայոց լեզու և գրականություն առարկաներից միասնական քննությունները:
Քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ասլանյանը տեղեկացրեց, որ այսօր 36 քննակենտրոնում միասնական քննություն է հանձնում 8975 դիմորդ: 189 ավագ դպրոցում դիմորդներից մեկը տեսողական խնդիրներ ունի և ԳԹԿ-ի թույլտվությամբ քննությանը ներկա է նաև տիֆլո մանկավարժ, ով առարկայի մասնագետ չէ և դիմորդին օգնում է հարցերը կարդալու ժամանակ:
Երևանի թիվ 189 ավագ դպրոց քննակենտրոն է այցելեց նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև մոտեցավ տեսողական խնդիրներ ունեցող դիմորդին ու վստահություն հայտնեց, որ նա քննությունները լավ է հանձնելու:
Մյուս դիմորդներին Աշոտյանը հորդորեց չհուզվել ,կենտրոնանալ ու վստահել իրենց ուժերին:Արմեն Աշոտյանն ասաց. «Ծնողներիդ անհանգստությունն արդարացրեք ձեր բարձր գնահատականներով: Բոլոր թեստերը ծրագրերից են, իսկ եթե մի բան այն չլինի կողմնորոշվելու ենք դեպի ուսանողը»: