Ֆրանսիան կտրականապես դեմ է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաները հանելուն
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էրոն իր ռուս, ուկրաինացի գործընկերների հետ հանդիպմանը մեկնելուց առաջ հանդես է ելել հայտարարությամբ և ասել, որ հակառուսական պատժամիջոցների չեղարկումը կթուլացներ Ուկրաինայի ճգնաժամի լուծման ջանքերը և կնշանակեր նրանց հաղթանակը, ովքեր այդ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ են դրել։ Այս մասին գրում է RFI-ն:
«Դա կնշանակեր ազատել նրանց ձեռքերը»,– ասել է Ժան Մարկ Էրոն՝ պատասխանել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկման մասին հարցին:
Անդրադառնալով Մինսկում բանակցությունների արդյունքների մասին հարցին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշեց, որ հաջողության մեջ վստահ լինելու պատճառներ չկան, բայց խոսքն այն մասին չէ, որ հանդիպումն անցկացվում է հանուն հանդիպման։