Մոսկվայում քահանան «BMW»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի (լուսանկար)
Մոսկվայի հյուսիսում քահանան «BMW» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը կանգնած է եղել բաժանարար գծի վրա: Քահանան դիմել է փախուստի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Մոսկվայի ոստիկանության առկա իր աղբյուրին:
Նշվում է, որ վթարը տեղի է լույս նոյեմբերի 27-ին` Լենինգրադյան պողոտայի վրա: Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել:
«Ներկա պահին վարորդը ձերբակալված է»,- պարզաբանել է աղբյուրը և հավելում, որ իրավախախտը Մոսկվայի Բոլոր սրբերի տաճարի նախկին դպիր Նիկոլայ Լևկինն է: