ԱՄՆ-ում կինը դուրս է ցատկել ինքնաթիռից
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի օդանավակայանում «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռից կինը դուրս է ցատկել, երբ օդանավը պատրաստվելիս է եղել թռիչքուղի մտնել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Fox News հեռուստաընկերությանը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նոր Օռլեանից Հյուսթոն ժամանած օդանավում՝ 13:20-ի հատվածում: Ոստիկանության տվյալներով՝ կինը բացել է վթարային ելքի դուռը և դուրս ցատկել: «KHOU-TV»-ի տեղեկություններով՝ հիմա կինը հոգեբանական զննում է անցնում։
Դեպքի պատճառով՝ ուղևորները ստիպված են եղել մոտ 1 ժամ անցկացնել օդանաավում:
Դեպքը քննվում է քաղաքային ոստիկանության կողմից: