Ռուսների մեծ մասը կողմ է ներգաղթյալների մուտքը սահմանափակելուն
Ռուսաստանի բնակչության 78%-ը կարծում է, որ երկրում պետք է սահմանափակել օտարերկրյա աշխատուժի քանակը: Այս մասին գրում է Kommersant.ru-ն՝ հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կատարած հարցմանը:
Հարցվածների 71%-ի կարծիքով՝ ներգաղթյալների պատճառով երկրի հիմնական բնակչությունը ցածր է վարձատրվում: Քաղաքացիների 40%-ը մտածում է, որ միգրանտները պետք է ապրեն հատուկ առանձնացված տարածքներում:
Հարցվածների 74%-ը կարծում է, որ օտարերկրյա աշխատուժի մեծ մասը երկրում անօրինական է աշխատում: 57%-ի կարծիքով՝ ներգաղթյալների շնորհիվ հնարավոր է «օգտվել որոշակի ծառայություններից (բնակարանի վերանորոգում և այլն) ավելի մատչելի գներով: