Ռուսաստանն ու Չինաստանը ինտերնետ-վերահսկողության նոր համակարգ են մշակում
Ռուսաստանն ու Չինաստանը կիբերտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակներում սկսել են «Red Web» ինտերնետ-վերհսկողության և զտման հատուկ համակարգի զարգացումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, համակարգը ձևավորվում է Չինաստանի հետ սերտ համագործակցությամբ՝ Պեկինում և Մոսկվայում բարձր մակարդակով կայացած մի շարք հանդիպումներից հետո:
Հաղորդվում է նաև, որ այժմ Ռուսաստանը չի կարող մշակել տվյալների մեծ բազա, միևնույն ժամանակ, չի կարող հույս դնել արևմտյան տեխնոլոգիաների վրա պատժամիջոցների պատճառով: