Քենդալ Ջենները պատմել է՝ ինչի պատճառով ու ինչպես են իրեն ու Քայլիին պատժել ծնողները (լուսանկարներ)
Քենդալ Ջեններն իր միկրոբլոգում հրապարակել է ընտանեկան լուսանկար և պատմել այն մասին` ինչպես էին իրեն ու քրոջը` Քայլիին, դաստիարակում ծնողները` Քրիս և Բրյուս Ջեններները: 21-ամյա մոդելը ընդունել է այն փաստը, որ եթե ինքն ու Քայլին իրենց վատ էին դրսևորում ճաշի ժամանակ, ապա ծնողները թողնում էին իրենց առանց ճաշի և քաղցած ուղարկում քնելու: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Երբ ես մեծանում էի, իմ հայրն իմ հանդեպ շատ ավելի խիստ էր, քան մայրս », - գրել է Քենդելլը:
«Նա, միշտ ինձ ու Քայլիին հիշեցնում էր տնային աշխատանքների մասին, բայց մենք դրա հետ խնդիր չունեինք: Նա բարկանում էր միայն այն ժամանակ, երբ մենք չէինք ուտում: Երբեմն մենք ջանում էինք ընդհանրապես չճաշել, որպեսզի հետո պլստայինք ու ուտեինք ինչ-որ վտանգավոր համեղ ուտեստներ` մրգային պաղպաղակներ կամ ուրիշ քաղցրավենիքներ: Այնպես որ, եթե մենք դեսերտ էինք ուզում, ապա հայրիկը պնդում էր, որ մենք սկզբում ճաշեինք` բեկոնից ու բանջարեղենից բաղկացած: Նա ասում էր, որ եթե մենք չուտեինք ամբողջը, ապա քաղցած կգնայինք քնելու, բայց մենք այդուամենայնիվ փորձում էինք դեսերտ գողանալ քնից առաջ » - հիշում է մանեկենուհին:
«Հետադարձ հայացք գցելով, Քենդալն ընդունում է, որ երախտապարտ է մայրիկի ու հայրիկի վերաբերմունքի համար և լավ է վերաբերվում դաստիարակելու իրենց մեթոդներին»,- պարզաբանում է Ջենները:
Ես այնքան ընկերներ ունեի, որոնց շատ խիստ էին դաստիարակում: Եվ, ահա, այդ երեխաները մեծացել են ու զբաղվում են վատ գործերով: Ես ուրախ եմ, որ ես ու Քայլին ուրիշ ենք մեծացել, և դրա համար շնորհակալ եմ ծնողներիս - հավելել է Քենդալլն իր հրապարակման մեջ: