Արևմուտքը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի հանդեպ սիրիացի խաղաղ բնակիչներին պատանդությունից ազատելու պատճառով
Արևմուտքը որոշել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ, քանի որ այն ազատ է արձակել տասնյակ հազարավոր քաղաքացիներ Սիրիայի Հալեպի քաղաքից, քանի որ նրա պլաններում չկար նման բան: Այսպիսի եզրահանգման է եկել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հիմա պարզ դարձավ, որ զինյալների մոտ պատանդի կարգավիճակում գտնվող Հալեպի ավելի քան 80 հազար բնակիչների ազատ արձակումը ընդգրկված չէր Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, ԱՄՆ պետքարտուղարության և Գերմանիայի Բունդեսթագի ծրագրերի մեջ: Դրա համար նոր պատժամիջոցներ են սահմանվում», - ասել է նա:
Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագի երկու անդամներ պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ` ի պատասխան «Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների»: