Պուտինին առաջարկել են փոխել Ռուսաստանի զինանշանը
«Գիշերային գայլեր»-ի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է «բայքեր Խիրուրգ» անվանումով, Ռուսաստանի զինանշանի խորհրդային սիմվոլները փոխելու խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Զալդոստանովը ներկայացրել է ՌԴ-ի, Խորհրդային և Կայսերական Ռուսաստանի միջև «իրավահաջորդականությունը սահմանելու» անհրաժեշտությունը:
Ըստ նամակի՝ զինանշանի վրա ցարական և խորհրդային սիմվոլների համատեղումը «Ղրիմի կոնսենսուսի» սիմվոլիկ վերաիմաստավորում է: