Դոնալդ Թրամփը ունի ընտրողների աջակցության պատմականորեն ամենացածր մակարդակը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ունի ընտրողների աջակցության պատմականորեն ամենացածր մակարդակը: Այս մասին գրում է The Washington Post- ը:
Նա պատմության մեջ ամենաքիչ թվով ձայներ է հավաքել` 46,5%: Այդ ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, հետագայում կդառնա 46%` գրում է պարբերականը:
Նորընտիր նախագահը բազմիցս հայտարարել է ձայների հաշվարկման ժամանակ արված խախտումների մասին: «Twitter»-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ «բացի ընտրական կոլեգիայում գրանցած հաղթանակի, նաև հաղթել է համաժողովրդական քվեարկությամբ, եթե հաշվի չառնել այն միլիոնավոր մարդկանց ձայները, ովքեր քվեարկել են ապօրինաբար»: