Զվարճալի էր. Քադիրովը՝ Գալուստյանի կողմից իրեն նմանակելու մասին (տեսանյութ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն անդրադարձել է «КВН»-ի 55 ամյակի ժամանակ ցուցադրված համարին, որտեղ Միխայիլ Գալուստյանը իրեն է նմանակում: Քադիրովն Instagarm-ի իր էջում հրապարակել է Միխայիլ Գալուստյանի ելութն ու մակագրել.
«Ես հրավիրված էի Ալեքսանդր Մասլյակովի հոբելյանին: Մտածում էի անձամբ շնորհավորել: Սակայն գործեր եղան: Եվ գտա ելք, բացակայելով՝ ներկա լինել: Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ անցկացրեցինք, ընտրեցինք հագուստը, երկու-երեք ժեստ առանձնացրեցինք…ակցենտի հետ ամեն ինչ «OK» էր: Այդ հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որ հանդիսատեսին չստիպի լարվել: Լավ ստացվեց: Մասլյակովը բեմում փնտրում էր գալիս Ռամզանին, մինչև որ տեսավ Միխայիլ Գալուստյանին, ով ձեռքը քսում էր շալվարին: Չգիտեն, թե դուք ինչպես ընդունեցիք, սակայն ես լիաթոք ծիծաղել եմ: Գալուստյանը լակոնիկ էր, բովանդակալից և զվարճալի: Շնորհակալություն»: