Թուրքիան կոչով դիմել է Ռուսաստանին
Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում չեղարկել վիզային ռեժիմը և թուրքական ապրանքների մատակարարման բոլոր սահմանափակումները։ Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ գործակալությանը տված հարցազրույցին:
Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ռուսաստանը շարքային հարևաններ չեն։ «Մենք հին պետություններ ենք, որոնք դարերի ընթացքում միասին են որոշել եվրասիական աշխարհագրությունում շարժման ռիթմը։ Եվ մենք միշտ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել ենք ռազմավարական տեսակետից։ Հենց այդպես ենք մենք վերաբերում նաեւ մեր ապագային»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ այս ուղղությամբ առաջխաղացման համար երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն: