Հնարավոր է «WikiLeaks»-ը նոր սկանդալի հիմք դնի՝ հրապարակելով ԱՄՆ-ին վերաբերող ավելի քան կես մլն փաստաթուղթ
«WikiLeaks»-ը հրապարակել է 1979 թվականին ԱՄՆ-ին վերաբերող ավելի քան կես մլն դիվանագիտական փաստաթուղթ։ Այս մասին հայտարարել է «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Նշվում է, որ հրապարակումներն արվել են այսօր՝ նոյեմբերի 28-ին: Հրապարակվել է 532 հազար դիվանագիտական նյութ:
Ջուլիան Ասանժի խոսքով՝ եթե ինչ-որ տարի կարելի է «մեկնարկային կետ» համարել ժամանակակից աշխարհի համար, դա 1979 թվականն է և մատնանշել մի շարք կարևոր իրադարձություններ: Մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը, Եգիպտոսի և Իսրայելի միջև կնքված Քեմփ Դեւիդի համաձայնագրերը, խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան, Սադամ Հուսեյնի իշխանության գալը, Մարգարետ Թետչերի հաղթանակը: