Ի՞նչ նպատակով են հանդիպելու Պուտինն ու Էրդողանը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախապատրաստվում է, սակայն դա կկայանա 2017 թվականից ոչ շուտ։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կատարած հայտարարությանը:
«Նման հանդիպում պատրաստվում է։ Այն կկայանա շուտով: Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, շատ բան պետք է վերականգնել և շատ ոլորտներում ընդլայնման պլաններ կան»,-ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ միջկառավարական հանձնաժողովների մակարդակով աշխատանք է ընթանում միջպետական մակարդակով հանդիպման պլանների հարցով։