Թուրքիան սահմանադրական հանրաքվեից առաջ կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայի իշխանությունները կչեղարկեն արտակարգ դրության ռեժիմը երկրում սահմանադրական հանրաքվեի անցկացման համար, որով ակնկալվում է անցում նախագահական տիպի կառավարմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Եթե նշանակվի հանրաքվե, մենք ոչ մեկին իրավունք չենք տա ասելու, որ այն ճնշման տակ է անց կացվել: Դրա համար հանրաքվեից առաջ արտակարգ դրության ռեժիմը կհանվի»,- հայտնել է Յըլդըրըմը «NTV» հեռուստաընկերության եթերում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ կուսակցությունը խորհրդարան կմտցնի Սահմանադրության նոր նախագիծը, որը ակնկալում է անցում նախագահական կառավարմանը: