Թող Ռուսաստանի թշնամիներն ինձնից մահու չափ վախենան. Ռամզան Կատիրով
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ՏԱՍՍ -ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի թշնամիները պետք է իրենից «մահու չափ վախենան»:
«Եթե խոսքը Ռուսաստանի թշնամիների մասին է, ինչպես` ահաբեկիչները, ծայրահեղականները կամ այլ թշնամիներ, ապա նրանք պետք է մահու չափ վախենան ինձնից: Նրանք գիտեն, որ իմ դիրքորոշումը սկզբունքային է», - ասել է նա:
Ըստ Կադիրովի` մարդը, ով չարիք է սերմանում, նպատակ ունի ահաբեկչական գործողություն անել, պետք է չեզոքացվի նախքան կկարողանա սեղմել կոճակը»:
«Արդյո՞ք այդպիսի թշնամիները պետք է վախենան ինձանից: Այո: Ոչ միայն պարզապես վախենան, այլև աշխարհի մյուս մասում հաստատվեն: Արարողություն չի կարող լինել նրանց հետ` ճաղերի հետևում կամ երկու մետր խորության վրա: Թող նրանք ընտրեն, թե որ տարբերակն են նախընտրում: Եթե փորձեն գալ Չեչնիա, կոչնչացնենք, բոլորին, մինչև վերջինը», - ասել է Կադիրովը:
Նա նաև ասել է, որ թշնամիներ են նաև «հանրապետության ներսում Արևմուտքի դուդուկի տակ պարողները»` հավելելով, որ «անհատական թշնամիններ» չունի. ինքն «ամենախաղաղասեր մարդ է աշխարհում»: