Քերրին փորձում է համաձայնության գալ ՌԴ-ի հետ Սիրիայի հարցով Թրամփի պատճառով
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախքան պաշտոնից հեռանալը ջանասիրաբար աշխատում է, որպեսզի համաձայնության գա Ռուսաստանի հետ Հալեպի պաշարման դադարեցման հարցում: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Քերիին ոչ միայն մտահոգում է Հալեպում տիրող ճգնաժամը, այլև այն հավանականությունը, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը «այն տեսակի գործարք կկնքի Մոսկվայի հետ», որի արդյունքում ԱՄՆ-ը կդադարի աջակցել սիրիական ընդդիմությանը:
Պետքարտուղարը զբաղվում է նոր դիվանագիտական առաքելությամբ, սակայն «կուլիսների ետևում»: Ինչպես հայտնում է պարբերականը` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի չորս պաշտոնյաներ ասել են նրան, որ սա լավագույն դեպքում ռիսկային փորձ է, բայց միակ ելքն է, որը կարող է վերջ տալ Ռուսաստանի և Սիրիայի օդային հարվածներին Հալեպի տարածքում:
Այս պահին դեռ քննարկվում է միայն Հալեպի հարցը, իսկ հետագայում նախատեսում է ներառել այլ երկրները ևս` Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան և Իրանի որոշ կետեր:
Համաձայնությունը ենթադրում է հետևյալը` սիրիական ընդդիմությունը պիտի զատի իր անդամներին ահաբեկչական խմբավորման զինյալներից: Զինյալները լքում են Հալեպը, և դրա դիմաց Ասադի վարչակարգը և Ռուսաստանը դադարեցնում են քաղաքի պաշարումը և հնարավորություն տալիս, որպեսզի քաղաք մուտնի մարդասիրական օգնություն: